BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հռոմի պապ. Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին

Հռոմի պապ. Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին
01.11.2020 | 21:58

Հռոմի պապը ողբերգություն է որակել այն, ինչ կատարվում է Ղարաբաղում։ Այսօր, դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հարյուրավոր հավատացյալներին՝ նա ասել է.

«Եկեք չմոռանանք Ղարաբաղի մասին, որտեղ այժմ պատերազմական գործողություններ՝ հրադադարի ոչ տևական ընդմիջումներով։ Գնալով ավելի է մեծանում ենթակառուցվածքներին, տներին ու պաշտամունքի կոթողներին հասցված վնասը, ավելի ու ավելի շատ խաղաղ բնակիչներ են տուժում։ Սա ողբերգություն է»:

Ֆրանցիսկոս պապը վերստին կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնց հետևանքով «անմեղ մարդկանց արյունն է թափվում»։ «Ուզում եմ կրկին հորդորել կողմերին անել ամեն հնարավորը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար։ Բռնի միջոցներով չի կարելի տարաձայնությունները լուծել, անհրաժեշտ է միայն բանակցել՝ միջազգային համայնքի աջակցությամբ։ Իմ համերաշխությունն եմ հայտնում բոլոր տուժածներին և դիմում եմ բոլոր սրբերին՝ այդ տարածաշրջան խաղաղություն վերադարձնելու համար», - ասել է Հռոմի պապը։

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ